Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Իզուր թող չվիճեն, բոլորին կբավականացնի

Կուսակցություն ստեղծելու մասին հայտարարած նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին հարցերին՝ հայտարարել էր, որ Քոչարյանի հետ կուսակցությունը կապ չունի, սակայն ինքն աշխատել է նրա հետ, աշխատանքը եղել է արդյունավետ և ընդհանրապես կողմ չէ սևացնելուն, քանի որ այսօրվա տնտեսական վիճակի համեմատ իրավիճակը այն ժամանակ եղել է շատ բարվոք:

Սրան պատասխանել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ Օսկանյանը թող չմոռանա, որ այդ ժամանակ իշխանական մեծամասնությունը ևս եղել է ՀՀԿ-ինն ու ՀՀԿ-ական է եղել վարչապետը: Շարմազանովն ասել է, որ թե՛ դրականի, թե՛ բացասականի համար պատասխանատուն ՀՀԿ-ն է:

Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում, նույնիսկ զավեշտալի՝ կարելի է ասել, եթե, իհարկե, խոսքը չվերաբերեր պետության ճակատագրին: Խնդիրն այն է, որ երևի թե միայն Հայաստանի պես երկրում երկու քաղաքական գործիչներ կամ ուժեր կարող են բանավիճել, ըստ էության, պետական հանցագործության համար պատասխանատվություն ստանձնելու համար:

Բանն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը իր գործունեության որևէ փուլում՝ անկախության առաջին իսկ տարիներից մինչև այսօր, ըստ էության գոյատևել է Հայաստանի հանրային և պետական ռեսուրսների հաշվին, ապահովելով մարդկանց մի խմբի իշխանություն և հարստություն, կեղծելով ընտրություններն ու արգելակելով երկրի զարգացումը: Եվ ահա այսօր այդ համակարգի երկու ներկայացուցիչներ, կապ չունի նախկին, թե ներկա, ըստ էության բանավիճում են և վիճարկում են այդ ամենի որևէ դրվագի համար պատասխանատվությունը:

Միգուցե նրանց համար մեծ պատիվ է լինել պետության դեմ կատարված գործողությունների գլխավոր պատասխանատուն, սակայն, ինչ խոսք, երկու ուժերը՝ հինն ու նորաստեղծը, շատ իզուր են բանավիճում: Այս տարիների ընթացքում իշխանական համակարգը պետության դեմ այնքան բան է արել, որի համար պատասխանատվությունը բոլորին լիուլի կբավականացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում