Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը, վստահեցնում է ESPN-ը:
27-ամյա բրազիլացին չի կարողանում հարմարվել Անգլիայի Պրեմիեր լիգային, բացի այդ, վերջինս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Հաղորդվում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի հրավերն ընդունած բրազիլացին կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո»:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է 37 հանդիպման, դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:









































