«Դուք երեք-չորս հոգով ներկայացրել եք նախագիծ՝ կառավարության հետ համատեղ, ինձնից բացի էլի մարդիկ են եղել, որ այդ հարցն ավելի շուտ առաջ են քաշել, կա՛մ իրենց ազգանուններն էլ գրեք՝ որպես համահեղինակ, կա՛մ ներկայացրեք՝ որպես կառավարության օրինագիծ». ԱԺ-ում այսօր «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ես շատ ողջունում եմ, որ դուք ցանկություն հայտնեցիք՝ դառնալու օրենքի հեղինակ,- արձագանքեց Վ. Այվազյանը,- 90թ. Նաջարյանը մի անգամ ինչքան լավ արտահատվեց՝ ասելով՝ վերջիվերջո էս մարդ ձիուց հելավ, էշին էլ նստավ: Հիմա շատ ողջունելի է, որ մենք միասնական մի օրենք ենք մշակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































