Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ Անկարայում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն։
Նրա խոսքով՝ ներկայումս հիվանդանոցներում կա 71 վիրավոր, որոնցից 29-ը գտնվում են ծանր վիճակում։
Մուեզինօղլուն դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը և կոչ է արել միասնական ջանքերով ահաբեկչությունն արմատախիլ անել երկրում։











































