Google ընկերությունը խոսքը և թելադրանքը ճանաչելու համակարգ է ստեղծել, որը համացանցին միացում չի պահանջում, հայտնում է internetua.com-ը: Միաժամանակ, այն ունի սխալի ցածր գործակից, թեև կրկնակի գերազանցում է այդ պարամետրը ամպային նմանակների շրջանում:
Համակարգը հարմար է նաև ոչ մեծ հիշողությամբ սարքերին, քանի որ զբաղեցնում է ընդամենը 20,3 ՄԲ ծավալ:
Նոր համակարգը հաջողությամբ փորձարկվել է LG Nexus 5 «էտալոնային» սմարթֆոնով: Այն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 2,26 ԳՀց տակտային հաճախականությամբ 4-միջուկանի պրոցեսոր:
Թեստավորման ընթացքում համակարգը ցույց է տվել 13,5% սխալի գործակից:
Google-ում հայտնել են, որ նոր համակարգը ներառում է Long Short-Term Memory (LSTM) քվանտայնացված ակուստիկ մոդել Connectionist Temporal Classification (CTC) տեխնոլոգիայի հետ միասին: Համակարգը պատրաստվել է 3 մլն ձայնային փոխազդեցությունների միջոցով՝ ընդհանուր ավելի քան 2 000 ժամ տևողությամբ:
Ընկերությունում չեն նշել՝ այդ համակարգը երբևէ կթողարկվի՞ կոմերցիոն նպատակներով:










































