Օհայոյի 93-ամյա բնակչուհին ստացել է ավագ դպրոցի ավարտական վկայականը, որից նրան զրկել էին 74 տարի առաջ, հայտնում է time.com-ը: 1942 թ. Դորոթի Լիգեթին ավարտելուց գրեթե շաբաթներ առաջ հեռացրել էին Ակրոնի Հյուսիսային ավագ դպրոցից այն բանից հետո, երբ դպրոցի տնօրինությունը իմացել էր, որ նա խախտում է ամուսնացած ուսանողներին դպրոց հաճախելը արգելող դպրոցական կարգը:
Ակրոնի դպրոցի կառավարիչ Դեյվիդ Ջեյմսը անձամբ է վկայականը հանձնել Լիգետին հենց նրա տանը, ծննդյան օրը: Դպրոցի տնօրենը վկայականը Լիգետին է հանձնել այն բանից հետո, երբ կարդացել է նրա դստեր` Ջենիս Լարկինի նամակը, որում բացատրություն էր գրված էր, թե ինչ է պատահել:
«Երբ ես կարդացի նամակը և ուսումնասիրեցի խնդիրը, ինձ վատ զգացի այդքան տարի առաջ տիկին Լիգետի հետ պատահածի համար և ցանկացա անել այն, ինչ կարող ենք անել»,- ասել է Ջեյմսը:
«13 տարի սովորել դպրոցում, լինել լավ ուսանող և չստանալ վկայական՝ պարզապես սխալ է»,- ասել է նա:
Լիգետի որդին` Դոնալդ Հյուսթոնը, ասել է, որ ուրախ է, որ վերջապես իր մայրը հասավ իր կյանքի երազանքներից մեկին: «Նրա զղջումն այլևս զղջում չէ, այլ` իրականացված ձգտում,- ասել է նա:- Ես իրոք ոգևորված եմ, որ նա վերջապես ստացել է այն, ինչի մասին մեզ միշտ ասել է, որ կուզենար ունենալ: Սա ծննդյան հատուկ նվեր է: Դա նրա ամբողջ կյանքին հավատ է բերում»:







































