«Ես այդ իշխանության մաս եմ եղել և հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ թարմացնել ձեր հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել… Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվություն եմ վերցրել: Համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ` կոչ անել` և հանրապետության նախագահին, և ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն, որն արդեն հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին`պատասխանելով լրագրողների հարցերին` մարտի 1-ը Ձեզ չի՞ խանգարի, այդ օրվա Ձեր հայտարարությունը, այդ օրերին դուք իշխանության մեջ էիք:










































