Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ հենց իրեն՝ Մուհամեդ մարգարեին էլ բանտ կնստեցներ, եթե վերջինս խախտեր օրենքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պաշտոնյան անմիջապես էլ ասել է՝ «Ներիր ինձ, Ալլահ», և հաջորդ օրը պաշտոնապես ներողություն է խնդրել: Սակայն Եգիպտոսի վարչապետը նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:









































