Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Բաքուն ԴԱԻՇ-ի զինյալներին վերավաճառում է ռուսական սպառազինությունը

Russia-armenia.info-ի կայքում հրապարակվել է ռազմական փորձագետ Իվան Կռիլովի «Բաքուն ԴԱԻՇ-ի զինյալներին վերավաճառում է ռուսական սպառազինությունը» վերնագրով հոդվածը:

«Օրեր առաջ անսպասելի այցով Բաքու ժամանեց (Ռուսաստանի) փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Մամուլում որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա այն մասին, թե հենց ինչն է դրդել Ռոգոզինին՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին այդքան հանկարծակի այցելել Ադրբեջանի մայրաքաղաք։

Ռուսաստանի փոխվարչապետը բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է՝ հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը դարձավ ռուսական զենքը ԴԱԻՇ-ի ձեռքն ընկնելու անթույլատրելիության հարցը։

Սխեման պարզ է. նախ այդ զենքը գնում են Թուրքիայում, իսկ հետո Թուրքիայի միջոցով այն հայտնվում է ահաբեկիչների ձեռքում։ Բնականաբար, մամուլի համար պաշտոնական հաղորդումներում, որոնք առնչվել են Բաքվում Ռոգոզոնի բանակցությունների արդյունքներին, չի շոշափվել ռուսական սպառազինությունը Բաքվի միջոցով ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հարցը։

Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ այն նշանակված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար։ Սակայն Բաքուն լռում է այն մասին, որ այդ զենքի մի մասը հայտնվում է ահաբեկիչների մոտ։ Բացի դրանից՝ Ադրբեջանի գնած զենքի մի շարք համակարգեր, օրինակ, «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերն օգտագործվում են խաղաղ բնակավայրերի դեմ։

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի տրամադրմանն աջակցելու միջոցով Ադրբեջանում իրենց ազդեցությունը մեծացնելու հետ կապված հույսերը։
Բաքուն ակտիվորեն մասնակցում է արևմտյան էներգետիկ բոլոր նախագծերին, որոնք ուղղված են ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության թուլացմանը, իսկ ժամանակին գործը հասցրեց իր տարածքում՝ Գաբալայում, ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի դուրսբերմանը։

Այսօր Ադրբեջանի մոտ 1500 քաղաքացիներ ԴԱԻՇ-ի զինված ջոկատների շարքերում պատերազմում են սիրիական կառավարական զորքերի դեմ։ Timeturk լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցիները կազմում են «Մահմուտ» ջոկատի քիչ թե շատ մարտունակ մասը և պատերազմում են կառավարական զորքերի դեմ։

Չի բացառվում նաև այն, որ այդ զենքը կարող էր ահաբեկիչների ձեռքում հայտնված լինել նրանց միջոցով։ Բնականաբար, իսլամական պետության զինյալների օգտագործումը կապվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված առաջադրանքների հետ։

Բայց չէ՞ որ այդ մարդիկ կարող են վերադառնալ՝ արդեն իսկ փոխառելով ահաբեկչական գործունեության մեթոդները, և սկսեն տվյալ զենքը կիրառել իրենց պետությունում։ Ադրբեջանը ներկայումս հատուկ ուշադրության է արժանանում ԴԱԻՇ-ի կողմից։

Ահաբեկչական այդ կազմակերպության հետ Անկարայի կապերի բացահայտման ֆոնին Բաքուն դեռ մնում է ստվերում։ Միևնույն ժամանակ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԴԱԻՇ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ։

Պետք է նկատել, որ ԴԱԻՇ-ի օրական եկամուտը կազմում է մինչև 3 միլիոն դոլար։ Իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր։ Պետք է ընդգծել, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են արմատական խմբերը։ «Ենի Մուսավաթի» տեղեկություններով՝ արմատականները, որոնք մեծ ցանց են ստեղծել Սումգայիթում, ձեռնամուխ են եղել զենքի գնումներին։

Չի բացառվում, որ այդ զենքը ռուսական է։ Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չպետք է զենք մատակարարի Բաքվին։ Համեմատության համար՝ 2010-2014 թվականներին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի մի շարք խոշոր համաձայնագրեր։

Բաքուն որոշել է գնել սպառազինության լայն շրջանակ. զենիթահրթիռային համալիրներ (S-300, «Տոր»-2ՄԷ), հրետանային ինքնագնաց սարքեր («Մստա-Ս»), ծանր հրնետ համակարգեր («ՏՈՍ-1Ա»), համազարկի ռեակտիվ համակարգեր («Սմերչ»), տանկեր (Տ-90Ս), զրահամեքենաներ և մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։

Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԴԱԻՇ-ին։ Ռուսաստանը պետք է զգուշավոր մոտեցում որդեգրի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ընթացիկ պայթյունավտանգ իրավիճակում պետք է հարյուր անգամ մտածել և հետո նոր ստորագրել մատակարարման մասին պայմանագիր, քանի որ Բաքվի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը։

Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը դարձել է շահութաբեր բիզնես։ Գործարքների ֆինանսական մասն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով։ Այնուամենայնիվ, կա ահաբեկիչների խմբի ձերբակալման փաստ, որը զենք է գնել Ադրբեջանում և կարողացել է այնտեղից այն հասցնել ԴԱԻՇ-ի ղեկավարությանը:

Դրանից կարելի է եզրակացնել, որ երկրում բավականաչափ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատրաստ են աջակցել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին։ Ըստ ամենայնի, Ադրբեջանում զենքի սև շուկան գրավել է ԴԱԻՇ-ի ուշադրությունը։

Ի դեպ, Ադրբեջանում զենքի ապօրինի առևտրի մասնագիտությունը սկիզբ է առել երկրի անկախության առաջին օրերից։ Այն ժամանակ խորհրդային սպառազինության վաճառքը եղել է գերշահութաբեր բիզնես։ Այժմ մարդիկ փորձ են կուտակել ու սկսել են վերավաճառել ռուսական զենքը։

Ակնհայտ է, որ նրա մեծ մասը հայտնվում է սև շուկայում, իսկ ԴԱԻՇ-ի զինյալները շատ պահանջված հաճախորդ են, որը մշտապես ունի բավականաչափ գումար։ Ակնհայտ է, որ Բաքուն չի վերահսկում զենքի առևտրով զբաղվող իր բոլոր քաղաքացիներին, և չկա երաշխիք, որ առանձին գեներալները չեն իրականացնում մահաբեր ապրանքի վաճառքի ամբողջական գործողություններ՝ միայն թե ավելի շատ գումար վաստակեն։

Նման բան արդեն քանիցս գրանցվել է վերջին տասնամյակում։ Իսկ ԴԱԻՇ-ի ղեկավարությունն ունի Բաքվի քաղաքական ղեկավարներին «գնելու» մեծ փորձ։

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է հաստատել, որ ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա այդ սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԴԱԻՇ-ի զինյալներին։

Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ այդ զենքը պետք է ուղղվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, եթե վերջինս հարձակվի Ադրբեջանի վրա։ Այսպես թե այնպես, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ շուտով կճանաչվի որպես ԴԱԻՇ-ի զինյալների համար զենքի մատակարար ու արմատական կազմակերպությունների հովանավոր»»,- գրված է հոդվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում