Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը կփորձի ձեռք բերել Էդեն Ազարի ու դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները՝ գրում է «Sunday Express»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ազարը «Չելսի»-ից պատրաստ է հեռանալ միայն «Ռեալ Մադրիդ» տեղափոխության պարագայում:
Ինչ վերաբերում է Կուրտուային, նա մասնակցել է 25 խաղի՝ բաց թողնելով 30 գնդակ:







































