ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսն իր մրցակցին՝ հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփին ստախոս է անվանել՝ ի պատասխան Չիկագոյում Թրամփի ելույթի ժամանակ իր կողմնակիցների կողմից անկարգություններ հրահրելու վերաբերյալ մեղադրանքներին, գրում է Piltico-ն:
«Ինչպես դա արդեն ավանդույթ է դարձել, Դոնալդ Թրամփն ամերիկացի ժողովրդին ցույց է տալիս, որ ինքն անբուժելի ստախոս է: Ակնհայտ է՝ չնայած այն բանին, որ ինձ համար հաճելի է այն փաստը, որ իմ կողմնակիցները ներկա են եղել Չիկագոյում Թրամփի ելույթին, սակայն նրանք չեն կազմակերպել այդ բողոքի ակցիաները»,- ասել է Սանդերսը՝ ավելացնելով, որ բախումների պատճառը հենց ինքը թեկնածուն է, որ «հնչեցրել է լատինամերիկացիների, մահմեդականների, կանանց և սահմանափակ հնարավորություններով մարդկանց դեմ ուղղված ատելության կոչերը»:








































