Կատալոնական «Բարսելոնա»-ն այսօր «Խետաֆե»-ին հաղթեց 6:0 հաշվով: Լիոնել Մեսսին հանդիպման 10-րդ րոպեին 11-մետրանոց հարված կատարելու հնարավորություն ստացավ, սակայն չկարողացավ գրավել դարպասը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 8 անգամ է մոտեցել 11-մետրանոց նշանակետին, որոնցից 4-ի դեպքում չի հաջողվել գրավել դարպասը: «Բարսելոնա»-ի մրցակիցների դարպասին, ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում տասնհինգ 11-մետրանոց է նշանակվել, որոնցից 7-ի դեպքում թիմին չի հաջողվել գրավել դարպասը:








































