Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ԵՊՀ-ից հեռացված ուսանողը բաց նամակով դիմել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Քաղաքացի Հովհաննես Եսայանը բաց նամակով դիմել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Նամակում մասնավորապես նշվում է.

«Հարգելի պարոն Մկրտչյան
Ես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի վերջին՝ չորրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մուշեղի Եսայանն եմ, ում ժամեր առաջ հեռացրել են համալսարանից, այն պատճառաբանությամբ, իբր ֆիզպատրաստություն առարկայից լուծարք ունեմ։

Ինձնից ձերբազատվելու հերթական անփույթ կազմակերպված օպերացիան կանխելու համար՝ այսօր ամբողջ օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուսումնական վարչության այս կաբինետից այն կաբինետն եմ գնացել և այդպես էլ ոչ մի հիմնավորում չեմ ստացել։ Ինձ ոչ ոք չընդունեց. ո՛չ բաժնի պետերը, ո՛չ պրոռեկտորները, ո՛չ էլ ռեկտորը՝ Ա․Սիմոնյանը։

Ցանկանում եմ տեղյակ պահել, որ դեռ ուսումնական առաջին տարիներից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա․ Ավագյանի և մյուս կենտրոնահակ դասախոսների ջանքերով ենթարկվել եմ տարատեսակ ճնշումների՝ իմ ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու ու քաղաքական հայացքների հետևանքով։

Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև մոտ վեց ամիս առաջ, երբ իմ ազատ խոսքը համացանցային հարթակում հնչեցնելու հետևանքով մի խումբ դասախոսներ որոշեցին իմ դեմ հեռացման դիմում ներկայացնել։

Բոլորովին գաղնտիք չէ, որ ԵՊՀ-ն իր բոլոր ենթակառույցներով, այդ թվում՝ թե՛ ուսանողական, թե՛ դասախոսական, ամբողջովին պատկանում է իշխող կուսակցությանը, որն էլ ոչ մի կերպ չի հանդուրժում այլախոհությունը, բայց հուսով եմ Դուք՝ որպես ոլորտի լավագույն մասնագետ, չեք թույլատրի քողարկված քաղաքական ռեպրեսիաներով երիտասարդ ուսանողի ճակատագրի խեղաթյուրումը։

Հարգելի՛ պարոն Մկրտչյան, եթե ավարտական աշխատանքի վրա խանդավառությամբ աշխատող բանասերին հեռացնում են համալսարանից ուսումնական վերջին տարվա վերջին ամիսներին, այն էլ ֆիզկուլտուրայի լուծարքի պատճառաբանությամբ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս ամենաթողությանը և գոնե նորմալ, մարդկային, հասկանալի պարզաբանումներ ներկայացնել՝ հղում անելով օրենքներին ու կանոնադրություններին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում