ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է ամենաբարձր մակարդակին՝ սկսած 2013 թվականի մայիսից: Ինչպես հայտնում է Politico-ն, այդ մասին են վկայում Gallup ընկերության վերջին հարցման արդյունքները:
Ընդհանուր առմամբ հարցվածների 50%-ը հայտնել է, որ իրենք գոհ են նախագահի իշխանության վերջին տարվա գործունեությունից: Ընդ որում, նախավերջին տարում նրա գործունեությունից գոհ է եղել միայն հարցվածների 46%-ը: Օբամայի ներկա վարկանիշը գերազանցում է նաև 2009 թվականից հաշված նրա միջին վարկանիշը, որը կազմում էր 47%:










































