Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիա ժամանող փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման, դա նրանց պարտավորությունն է: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք ակնկալում ենք, որ փախստականները կընդունեն մեր առաջարկները (ինտեգրման ոլորտում): Դա ոչ թե պարզապես հնարավորություն է, այլ պարտավորություն»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Հայգերլոխ քաղաքում Քրիստոնեա-դեմոկրատական միության մասնաճյուղում նախընտրական միջոցառման ժամանակ:
Մերկելը շեշտել է, որ ներգաղթյալները պետք է հետևեն գերմանական օրենքներին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կանանց հետ կարելի է հաշվի չնստել, ապա նա պարզապես գտնվում է ոչ այն երկրում»,- նշել է նա՝ հիշեցնելով Քյոլնի ամանորյա դեպքերը, երբ գիշերը ներգաղթյալները զանգվածաբար հարձակում էին գործել կանանց վրա:









































