Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է բացառիկ կադրեր ստանալ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքից, որը գերազանցապես բնակեցված է քրդերով և տուժել է թուրքական զինված ուժերի հատուկ գործողություններից։
Տեսանյութում երևում են քաղաքում թուրքական հրետանու հասցրած հարվածների հետևանքները, չպայթած ռումբեր ու պատերի շենքերի վրա արյուն։ Հեռուստաալիքի թղթակից Ուիլյամ Ուայթմանը տեսանյութում ներկայացրել է մի շենք, որում այրվել են 100-150 մարդ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ։
Ավելի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Մեհմեթ Յուքսելը հայտնել էր թուրք ուժայինների կողմից Ջիզրե քաղաքում 137 բնակչի ողջ-ողջ այրելու մասին։








































