Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Ադրբեջանի կառավարությունը պարտքով 2 մլրդ դոլար է փնտրում գազային նախագծերի կյանքի կոչման համար

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներն էներգետիկական նախագծերի ֆինանսավորման համար 2 մլրդ դոլար միջոց ձեռք բերելու նպատակով ուրբաթ գիշեր բանակցություններ են անցկացրել միջազգային ներդրողների հետ: Այս մասին հայտնում է the Financial Times -ը` նշելով, որ կառավարության պարտատոմսերը վաճառքի հանելու համար վարձվել են UniCredit, Citi և JPMorgan բանկային ընկերությունները:

Նավթի գների անկման և դրա հետևանքով ստեղծված դժվար տնտեսական վիճակի հետ կապված՝ Ադրբեջանը 45 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանք» նախագծում խնդիրների առաջ է կանգնել 12 մլրդ դոլար իր մասնաբաժինը վճարելու հարցում:

Ադրբեջանական կողմն այդ գումարը պետք է վճարի առաջիկա երեք տարում:

Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական փաթեթի հարցը վերջերս քննարկել էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկիրը 30 մլրդ դոլարի սուվերեն հիմնադրամ ունի և հիշյալ նախագծի իրականացման համար պարտք վերցնելու կարիք չունի:

Բրիտանական թերթը գրել է նաև պարտք վերցնելու հետ կապված Ադրբեջանի առաջ կանգնած դժվարությունների գործոնների մասին: Նշվում է, որ վերջին երկու ամիսներին աշխարհի բոլոր առաջատար վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել են նվազագույն` «աղբային» մակարդակի:

The Financial Times-ը գրում է, որ Բաքվի պարտք վերցնելու գործին նաեւ խանգարում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը, ինչպես նաև հիշյալ նախագծի հնարավոր բնապահպանական ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում