Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի ու Հավանայի միջև հարաբերությունների նորմալացման պայմաններից մեկն է համարում Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային կորեայի հետ համագործակցությունից Կուբայի հրաժարվելը։ Այս մասին նա հայտարարել է CNN-ով հեռուստադեբատների ժամանակ։
Նա որպես պայման է առաջադրել Կուբայի կողմից ազատ ընտությունների անցկացումը, ազատ արտահայտման համար մարդկանց բանտարկելը դադարեցնելը, ազատ մամուլի հայտնվելը և ռուսներին Լուրդեսից վտարելը (այնտեղ գտնվում է ռադիոէլեկտրոնային հետախուզության ռուսական արտասահմանյան կենտրոն)։
Այդպես է Ռուբիոն մեկնաբանել իր մրցակից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտնել է, որ ինքը կցանկանար «լավ համաձայնագիր» կնքել Հավանայի հետ։
Կուբացի ներգաղթյալների սերունդ Ռուբիոն այլ հանրապետականների ֆոնին առանձնանում է Հավանայի հետ հարաբերությունների հաստատման հանդեպ չափազանց բացասական վերաբերմունքով՝ առաջարկելով խստացնել պատժամիջոցները Կուբայի դեմ։ Նա նաև դեմ է հանդես գալիս Իրանի հետ միջուկային գործարքին, Հյուսիսային Կորեայի հանդեպ սահմանափակող միջոցառումների ուժեղացմանը, ինչպես նաև քննադատում Չինաստանի ագրեսիվ քաղաքականությունը։
Փրայմերիզների արդյունքներով նա երրորդ տեղում է։









































