Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով նախկինում հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում, հաղորդել է, որ դժվար թե կարողանար օգնել «արքայական ակումբ»-ին, հաղորդում է Goal.com-ը:
«Չեմ կարծում, որ «Ռեալ»-ին կկարողանայի մեծ օգուտ տալ: Մադրիդյան ակումբում այժմ հանդես են գալիս ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Հուսով եմ, որ «սերուցքայիններ»-ը կարող են մեծ բարձրունքների հասնել Զինեդին Զիդանի հետ»,- հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանը:








































