Չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, Փարիզի նորաձևության շաբաթի եզրափակիչ օրը տեղի է ունեցել Louis Vuitton նորաձևության տան աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուի ցուցադրությունը: Աչքի էր ընկնում հսկայական մորթե «ականջավոր» գլխարկը:
Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ աստղեր` Ջեյդան Սմիթը, Սելենա Գոմեսը, Քրիս Ջեները և այլոք:
Նշենք, որ ցուցադրության համար որպես դեկորացիաներ ծառայել են հսկայական հայելուց ինստալացիաները` բյուրեղապակիների տեսքով:
Նիկոլ Ժեսքերի աշուն-ձմեռ հավաքածուն համալրված է ֆուտուրիզմի տարրերով: Սկսելով ցուցադրությունը կաշվե և մետաքսե կոմպլեկտներով` Ժեսքերը բեմահարթակի վրա ցուցադրել է նաև կարճեցված տաբատներ:
Բավականին փոփոխված են նաև ապրանքանիշի հայտնի պայուսակները:

































































