Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական ընկերությունը արևային էլեկտրակայան է կառուցելու Իրանի հարավում՝ Շիրազ քաղաքի մոտ։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Իրան այցելած գերմանական պատվիրակությունում նրա աղբյուրը։
Ընդ որում՝ ընկերության անունը չի հրապարակվում։ Գերմանական ընկերության պատվիրակությունն այցելել է Թեհրան՝ իրանցի պաշտոնատար անձանց հետ քննարկելու համար արևային էլեկտրակայան կառուցելու հարցը։
Աղբյուրի խոսքով՝ նախագիծն իրագործվելու է Շիրազում, և արդեն իսկ աշխատանքներ են տարվում համապասխան պայմանագիրը կազմելու ուղղությամբ։










































