Mashable-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի բնակիչ Ռահիմ Շեյխը, որը լավ աշխատանք փնտրելու համար լքել էր Արևմտյան Բենգալիա հայրենի նահանգը, վիճակախաղով շահել է 10 միլիոն ռուփի։
Նախորդ շաբաթ 22-ամյա Շեյխը եկել է Կերալ նահանգ և աշխատանքի անցել շինարարական ընկերությունում։ Նա պետք է գումար վաստակեր իր ծնողների, կնոջ ու 8-ամսական դստեր համար։
Առաջին իսկ աշխատավարձով Շեյխը գնել է վիճակախաղի տոմս՝ վճարելով 50 ռուփի (0.75 դոլար) և շահել է 10 միլիոն ռուփի (գրեթե 150.000 դոլար)։ Շահելով գումարը՝ Շեյխը դիմել է տեղի ոստիկանությանը։ Նա մտավախություն ունի, որ իր վրա կարող են հարձակվել։ Ոստիկանները նրան օգնել են հաշվեհամար բացել բանկում։
Շեյխը որոշել է վերադառնալ հայրենի նահանգ։ Նրա ընտանիքը հուսով է, որ նա շահած գումարը կօգտագործի սեփական բիզնես դնելու համար։











































