Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Կեյլոր Նավասին, ով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «չոր» խաղերի ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը:
«Երջանիկ եմ: Մենք ևս մեկ քայլ առաջ գնացինք՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր: Երկու կարևորագույն գոլ խփեցինք:
Կեյլոր Նավասը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստներից է: Կարծում եմ՝ նա լավագույններից մեկն է մեր թիմում և պարզապես գերազանց դարպասապահ է: Գիտենք, որ առջևում ավելի բարդ հանդիպումներ են սպասվում, բայց պատրաստ ենք մրցակցելու ցանկացած հակառակորդի հետ»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































