Thursday, 18 06 2026
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Ներիշխանական մերկապայքարին ընդառաջ

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին մասնատման գործընթացի մեջ է, որը կուսակցությունը գնահատում է որպես ինքնամաքրում: Իսկ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ կուսակցությունում պառակտում չկա, պարզապես մի գործարար պատգամավոր է այդ ամենը հրահրում, որի հարցը շուտով կքննարկեն: Պետք է ենթադրել, որ այդ պատգամավորը Աբրահամ Մանուկյանն է, թեև ԲՀԿ-ն ունի այլ գործարար պատգամավորներ էլ: Պարզապես Մանուկյանը թե՛ Ծառուկյանի ժամանակ, թե՛ դրանից հետո կուսակցության առանցքային դերակատարներից էր: Սակայն ինքնին որպես կուսակցական ճակատագիր՝ ԲՀԿ-ում տեղի ունեցողը Հայաստանի և հասարակական կյանքի զարգացման համար չունի որևէ էական նշանակություն: Պարզապես այն որոշակի ինդիկատոր է ավելի խորքային գործընթացների, որ տեղի են ունենում իշխանության ներսում: Բանն այն է, որ ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումների գործընթացը պայմանավորված է նրանով, որ խիստ սուղ է դարձել խորհրդարանական մանդատների հարցը:

Եվ այս իրողությունն առաջիկայում բնորոշ է լինելու ոչ միայն ԲՀԿ-ին, այլև նույնիսկ Հանրապետական կուսակցությանը: Պարզապես ՀՀԿ-ի դեպքում դա պառակտումներով չէ, որ կդրսևորվի: Այսինքն՝ ՀՀԿ-ից ոչ ոք դուրս չի գա՝ խորհրդարանական տեղի հույսը կորցնելու պատճառով: ՀՀԿ-ի դեպքում ավելի հավանական է այլ բան՝ առևտուրը, ներկուսակցական առևտուրը, որ կարող են սկսել տեղի հույսը կորցնողները՝ այլոց, այսինքն՝ հույս ունեցողներին կամ հույս պահպանողներին աջակցելու հարցում: Այսինքն՝ նրանք, ովքեր կկորցնեն խորհրդարանական տեղերի հույսը, շահավետ առաջարկներ կանեն հույսը պահպանողներին, որովհետև նրանք պետք է իրենց հույսերը արդարացնեն բավականին թեժ ներկուսակցական պայքարում: Հատկապես նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը սկսել է վերադասավորումների և, այսպես ասած, սերնդափոխության մի գործընթաց, ինչը բավական թեժացնելու է պայքարը խորհրդարանական տեղերի համար: Ավելին՝ հույսը կորցնողները ոչ թե իրենք, այլ հենց նրանց կարվեն առաջարկներ և հույս ունեցողներից ով շահավետ առաջարկ անի, նրան էլ կաջակցեն հույսը կորցրածները:

Բանն այն է, որ ՀՀԿ խորհրդարանական նախընտրական համամասնական ցուցակում առավել շահավետ և հեռանկարային տեղեր կունենան նրանք, ովքեր կկարողանան առավել ուժեղ ներկուսակցական դիրքերի գալ: Իսկ դրա համար պետք է ձայն հավաքել՝ ոչ թե հասարակության քվեի, այլ կուսակցական աջակիցների տեսքով: Այ, դա արդեն Հայաստանի և հանրային կյանքի համար նշանակություն կունենա, և ոչ այն իմաստով, որ հասարակությունը ականատես կլինի ներհհկական պայքարի ճոխ տեսարանների, որոնք կփոխարինեն հացի բացակայությանը: Բանն այն է, որ այդ ներկուսակցական պայքարի արդյունքում ՀՀԿ-ի տարբեր թևերը կջանան հասարակության առաջ մյուս թևի դեմքը, իհարկե, ոչ բացահայտ, սակայն բավական կոնկրետ և առարկայորեն պատռելու հարցում՝ ակնկալիքով, որ Սերժ Սարգսյանին հետո պետք չեն գա նման պատռված դեմքեր:

Իհարկե, դա այն չէ, ինչը պետք է Հայաստանը դուրս բերի բավականին բարդ տնտեսա-քաղաքական իրավիճակից, սակայն դա գոնե նվազագույնն է, որ այս վիճակում կարող է լինել հանրության համար՝ երբ գոնե իշխանությանը հնարավորինս մերկացնելու հոգսը հանրության վրա չի մնա, իշխանությունն ինքը կմերկանա հանրության առաջ, հանուն մանդատների: Պարզապես խոսք կլինի ոչ թե մերկապարի, այլ մերկապայքարի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում