Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն առաջիկա 10 տարում կկառուցի 9 ատոմակայան։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Երկրին անհրաժեշտ է մոտակա 10 տարում կառուցել 9 ատոմակայան, որպեսզի մինչև 2025 թվականը իրանական բոլոր էլեկտրակայանների արտադրական հզորությունը հասցվի մինչև 100.000 մեգավատտի»,- ասել է նա։
Իրանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 73.000 մեգավատտ։ Քամալվանդին հավելել է, որ այդ ընթացքում Իրանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 8-12 տոկոսը պետք է բաժին ընկնի ատոմակայաններին։










































