Ֆրանսիական Ամյենում էլիտար Marotte հյուրանոցը հրաժարվել է համարներ տրամադրել Քեմբրիջի դուքսի և դքսուհու համար, նաև արքայազն Հարրիի համար: Այս մասին հայտնում է RNS-ը: Հյուրանոցում բացատրել են, որ հանուն բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցիչների մյուս հաճախորդների պատվերները չեղարկելը էթիկայից դուրս է:
Արքայազն Ուիլյամը, նրա կինն ու եղբայրը Ֆրանսիա պետք է ժամանեն 2016 թ. հունիսի 30-ին Սոմմայի ճակատամարտի 100-րդ տարուն նվիրված միջոցառմանը:
Դեռևս հունվարին Ֆրանսիայի ԱԳՆ-ն համարներ է խնդրել Ուիլյամի, Քեյթի և Հարրիի համար հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ի համար, նշում է International Business Times-ը: Սակայն պարզվել է՝ հյուրանոցում ազատ տեղեր չկան:









































