Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի ապրիլին ԱՄՆ խոշորագույն նավթագազային արդյունահանման շրջանների հանքավայրերում թերթաքարային նավթի օրական արդյունահանումը նվազել է 106.000 բարելով՝ համեմատած մարտի հետ և կազմել է 4.871.000 բարել։
Այդ մասին նշված է երկրի էներգետիկայի նախարարության կանխատեսման մեջ։ Փետրվարին գերատեսչությունը կանխատեսել էր, որ մարտին հիմնական հանքավայրերում թերթաքարային նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 92.000 բարելով՝ մինչև 4.924.000 բարելով։
Այժմ ամենամեծ անկումն ակնկալվում է Տեխասի Eagle Ford հանքավայրում, ուր նավթի արդյունահանումը կարող է կրճատվել 58.000 բարելով՝ մինչև 1.17 միլիոն բարելի։










































