Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Նահանջի ճանապարհ Բաքվի համար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հաստատակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի փոփոխության հասնելու և Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի գործարկման հարցում: Ազիմովը հայտարարել է, որ այդ մասին առաջարկն արվել է ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիային, և սպասում են արձագանքի: Նրա խոսքով՝ եթե Մինսկի խումբն ամբողջությամբ գործարկվի, ապա Ադրբեջանն այդ պայմաններում շահավետ իրավիճակում կհայտնվի:

Բաքվի ակնկալիքները պարզ են ու հասկանալի՝ նկատի ունենալով այն, որ Մինսկի խմբում է նաև Թուրքիան, որը սակայն չի կարողանում տեղ գտնել միջնորդական ձևաչափում, քանի որ միջնորդությունն իրականացնում են եռանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Բաքուն բացահայտորեն դժգոոհում է նրանց գործունեությունից, հատկապես Միացյալ Նահանգների, որի ներկայացուցիչ համանախագահին մեղադրում է հայամետության մեջ: Մինսկի ձևաչափի ընդլայնման դեպքում Բաքուն, իհարկե, կստանա որոշակի մանևրի հնարավորություն, ինչը չունի այս պարագայում՝ եռանախագահողների ֆորմատում:

Կհաջողվի՞ Բաքվին հասնել ֆորմատի փոփոխության, թե՞ ոչ՝ բավական բարդ է ասել: Համենայնդեպս, միջազգային կոնյունկտուրայի առումով առայժմ ակնհայտ է, որ նման նախադրյալներ չկան, իսկ ԵԱՀԿ նախագահող Գերմանիան իր աջակցությունն է հայտնում եռյակի գործունեությանը, ինչը նշանակում է, որ անուղղակի մերժվում է Բաքվի առաջարկը: Չի բացառվում, որ միջնորդական ձևաչափի փոփոխությունը Բաքվի համար ներկայումս կունենա փոխարինող նշանակություն:

Խնդիրն այն է, որ երկար ժամանակ Ադրբեջանը շեշտը դնում էր ռազմատենչության վրա, սակայն ինչպես երևում է այս առումով Բաքվի քաղաքականությունը մոտեցել է սպառմանը: Բանն այն է, որ այստեղ մի կողմից դեր խաղաց համանախագահների ճնշումը, մյուս կողմից՝ ռուս-թուրքական հակասությունները, հարաբերությունների լարումը: Ադրբեջանը զրկվեց ռազմատենչության որոշակի միջազգային մթնոլորտից և այսօր, իհարկե, կանգնած է բավական հակասական իրադրության առաջ:

Ռազմատենչությունը կարծես թե չի տալիս իր ցանկալի պտուղներն, ու ռուս-թուրքական լարվածությունն էլ Բաքվին էապես զրկել է աջակիցներից՝ Անկարա-Մոսկվա դաշինքից, մյուս կողմից էլ՝ Բաքուն դրա պատճառով կանգնում է որոշակի նոր գաղափարական առանցքի անհրաժեշտության առաջ, սեփական հանրության մոտ դեմքը պահելու համար:

Եվ այս իմաստով ֆորմատի փոփոխության գաղափարը կարող է լինել որոշակի ելք, և եռանախագահներն էլ կարող են Բաքվին, այսպես ասած, մխիթարության կարգով թույլ տալ զարգացնել, առաջ տանել ֆորմատի փոփոխության գաղափարը, միայն թե Բաքուն տեղ ունենա ռազմատենչությունից նահանջելու, և հնարավոր լինի վերականգնել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը՝ կովկասյան տարածաշրջանը ավելի կառուցողական ռելսերի վրա բերելու համար, որը հատկապես պահանջված վիճակ է իրանյան թնջուկի կարգավորման գործընթացի ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում