Նավթի գինը հասել է եռամսյա առավելագույն ցուցանիշի։ Նավթի գինը դրական դինամիկա է ցուցաբերում ավելի քան 6 տարում ԱՄՆ-ում հորատող սարքերի թվի նվազագույն մակարդակի հասնելու մասին տվյալների ֆոնին՝ հայտնում է Bloomberg-ը։
Brent նավթի գները դեկտեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ գերազանցել են 40 դոլարը, որից հետո փոքր-ինչ անկում արձանագրել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39.84 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI թեթև տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2.3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 36.78 դոլարի։
Baker Hughes-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում գործող նավթահորատող սարքերի թիվն անցած շաբաթ կրճատվել է 8 միավորով՝ հասնելով 2009 թվականի դեկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակի՝ 392-ի։ Նվազումը շարունակվում է արդեն 11-րդ շաբաթն անընդմեջ։









































