Tuesday, 21 05 2024
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ
Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24

Մարտի 8-ը՝ անկախության հայելի

Մարտի 8-ը անկախ Հայաստանի համար խորհրդանշական տոն է: Խորհրդանշական է այն իմաստով, որ սովետական ժամանակաշրջանից մեզ փոխանցված այդ տոնը նախ հեռացվեց տոնացույցից, սակայն որոշ տարիներ անց կրկին վերադարձվեց: Անկախ Հայաստանի առաջին տարիներին մարտի 8-ի փոխարեն որոշվեց տոնել ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Սակայն հասարակության մեջ այդ տոնը դժվարությամբ տեղ գտավ, և մարդկանց զգալի մասը շարունակեց իներցիայի ուժով հիշել մարտի 8-ը: 2000-ականներին 90-ականներից հեռացված տոնը վերադարձավ տոնացույց և ամրագրվեց որպես պաշտոնական տոն:

Իրականում այս պրոցեսը խորհրդանշում է ընդհանրապես Հայաստանի անկախության ընթացքը: Բուռն զարթոնք, ինքնուրույնության պահանջ, դրսևորումներ, կամք, իսկ մի քանի տարի անց՝ նոստալգիկ տրամադրություններ, խորհրդային ժամանակաշրջանների կարոտ, ու այդ ամենին զուգահեռ՝ նաև խորհրդային շատ ու շատ արժեքների, ավանդույթների վերարտադրություն, վերադարձ, նորոգում, նաև որոշակիորեն մուտացված տարբերակներ:

Հայաստանի անկախության շրջանում հասարակության միջից այդպես էլ արմատախիլ չեղավ սովետական մարդու մտածողությունը, այն չփոխարինվեց անկախության քաղաքացու մտածողությամբ, որովհետև անկախ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի հետևից հասկացան, որ այդ մտածողությամբ մարդիկ իսկապես վտանգավոր և դժվար կառավարելի հասարակություն կարող են կազմավորել, որը այլևս ոչ թե կսպասի փրկիչների և կհավատա քաղաքական առևտրական ուժերին, այլ ինքը կսկսի իրավիճակ թելադրել, պահանջներ ներկայացնել և որոշումներ կայացնել պետության ապագայի վերաբերյալ:

Այդ իսկ պատճառով անկախ Հայաստանում կասեցվեց սովետական մարդու անցումը դեպի անկախության քաղաքացու, իսկ հետո նաև գործընթացը հետ շրջվեց՝ պետական կառավարման ոճից ու բովանդակությունից մինչև կենցաղ:

Իհարկե, սա սովետական Հայաստանի կրկնօրինակը չէ, կան, իհարկե, նաև ժամանակակից տարրեր՝ առանց որոնց չէր լինի, բայց երբ հիմքում սովետական մարդն է, իսկ վերևում՝ ժամանակակից արժեքները, դրանից ոչ թե հավասարակշիռ մի բան է ստացվում, այլ պարզապես ստացվում է հրեշածին մի երևույթ, որպիսին այսօր մեր իրականությունն է:

Այսինքն՝ անկախության փոխարեն, իրական անկախության փոխարեն մենք ունեցանք ձևական մի պետականություն, որը անկախության ծննդից ինչքան հեռանում, այնքան գաղութանում է:

Տոնական օրվա համար միգուցե մի քիչ մռայլ ստացվեց, սակայն դա է մեր իրականությունը, և այն կարող ենք փոխել միայն այդ մասին խոսելով և դա քննարկելով, ու մարտի 8-ը, ինչքան էլ զարմանալի թվա, այդ առիթներից մեկն է, որովհետև ցցուն օրինակ է, թե ինչպես իշխանությունն ու հասարակությունը ձեռք ձեռքի տված կանխեցին տոնացույցի հայկականացումը և վերականգնեցին ԽՍՀՄ-ը: Իշխանություններն, իհարկե, գիտեին՝ ինչ են անում, իսկ հասարակությանը թվում էր, թե լավ բան է անում:

Շնորհավոր ձեր տոնը, կանայք, թեև շատ ավելի կարևոր է ստեղծել պետություն, որտեղ առօրյան ավելի շատ շնորհավորանքների առիթներ կմատուցի բոլորին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում