Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ԵՄ-ից պահանջում է 20 միլիարդ եվրո՝ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում ավելի լայն օգնության դիմաց։ Այդ մասին հայտնել են իրավիճակին իրազեկ աղբյուրները։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԵՄ-ը պատրաստ է եղել Թուրքիայի իշխանություններին հատկացնել 3 միլիարդ եվրո փախստականներին օգնելու համար։
Հաղորդվում է, որ Անկարան տվյալ առաջարկն արել է Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով ընդունել ոչ սիրիացի բոլոր փախստականներին, որոնք ապաստան չեն ստանա եվրոպական երկրներում կամ կբռնվեն Թուրքիայի տարածքային ջրերում։
Դրա դիմաց Դավութօղլուն ԵՄ-ից պահանջել է նախկինում պայմանավորվածի համեմատ ավելի մեծ ֆինանսական օգնութուն։ Զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ խոսքը 20 միլիարդ եվրոյի մասին է։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է ներգաղթյալներին ընդունելն ընդլայնելու դիմաց արդեն հունիսին ԵՄ-ի հետ ստանալ ոչ վիզային ռեժիմ և ոչ թե հոկտեմբերին, ինչպես որ պլանավորված էր ավելի վաղ։











































