ԱՄՆ հատուկ նշանակության SEAL ուժերի ստորաբաժանումը, որը պատասխանատու է կառավարության առանձնակի գաղտնի առաքելությունների և հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար, հայտարարել է մարտական հրացանների պակասի մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ հրացանների պակասի պատճառով զինվորականները ստիպված են լինում դրանք հերթով օգտագործել: Իրենց բողոքը հատուկ ջոկատայիններն ուղարկել են հանրապետական կոնգրեսական Դունքան Հանթերին, որն այդ ստորաբաժանման նախկին մարտիկ է:
Հանթերի խոսքով՝ խնդիրը ոչ թե ֆնանսավորման պակասն է, այլ այն, որ բյուջեում հատուկ գործողությունների համար ի սկզբանե քիչ քանակի զենք է հատկացվել:









































