Պենտագոնը ծրագրում է Եվրոպայի տարածքում մշտական հիմունքով տեղակայել ևս մի քանի զինվորական բրիգադ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Military Times պարբերականը։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ այդպիսի գաղափարին աջակցում է ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, որը նախազգուշացրել է ընդդեմ Ռուսաստանի դաշինքի պաշտպանության ամրապնդման սուր անհրաժեշտության մասին։
Եթե Վաշինգտոնը հավանություն տա գործողությունների այդ պլանին, ապա Եվրոպա կուղարկվի մի քանի հազար զինծառայող։ Մի բրիգադի մեջ մտնում է միջինը 3000-5000 մարդ։
Ներկայումս Եվրոպայում հաշվվում է մոտ 65 հազար ամերիկացի զինծառայող։







































