Sunday, 21 06 2026
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Ինչու Ռուհանիի հաղթանակը բարեփոխիչների հաղթանակը չէ. Atlantico

Հունվարի 26-ին Իրանում անցկացվեցին Խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրություններ: Թեպետ վերջինս բարեհաճ է տրամադրված նախագահ Ռուհանիի հանդեպ, և ուլտրածայրահեղականների թիվը այնտեղ նվազել է, այնուամենայնիվ նախկինի պես այնտեղ գերակա դեր ունեն պահպանողականները: Այդ պատճառով էլ սահմանադրության մեջ գերագույն ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ փոփոխությունները դեռ շարունակում են մնալ հեռանկարարային:

Ֆրանսիական Atlantico էլեկտրոնային հանդեսը այս թեմայի շուրջ զրուցել է պատմաբան, պետական ռազմավարության մասնագետ, Ռազմավարական վերլուծության ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ֆրանսուա Ժերեի հետ:

Ինչո՞ւ է Փորձագետների խորհուրդը Իրանի ընտրություններում մեծ դեր խաղում: Ի՞նչ հիմնական եզրակացություններ կարելի է անել:

– Ընտրողների մասնակցությունը անցած ընտրությունների համեմատ զգալիորեն բարձր էր՝ 60%: Այս անգամ բարեփոխիչները և չափավորականները կոչ արեցին մարդկանց քվեարկել նախագահ Ռուհանիի ձևավորած վստահության մթնոլորտում: Արդյունքում երկկողմ հաղթանակ գրանցվեց. պահպանողականները զրկվեցին խորհրդարանում մեծամասնությունից, Փորձագետների խորհդում իրենց դիրքերն ամրապնդեցին չափավորական գործիչները:

Նախկին նախագահ Ռաֆսանջանին նկատելիորեն բարձր արդյունքների է հասել և այժմ Խամենեիի հաջորդի ընտրության գործում գլխավոր դեր կունենա, նույնիսկ հնարավոր է, որ ինքը դառնա Խամենեիին հաջորդողը՝ չնայած իր առաջացած տարիքին:

– Կարելի՞ է տեսանելի ապագայում սահմանադրության մեջ Իրանի գերագույն ղեկավարի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ փոփոխություններ ակնկալել: 

– Գերագույն առաջնորդը մեծ իշխանություն ունի թեոկրատական այդ համակարգում: Երկրում լուրեր են պտտվում Խամենեիի հեռանալու մասին՝ կապված առողջության հետ, սակայն դա ակնհայտորեն Իրանի կրոնական քաղաքականության սրտով չէ: Լուրեր կան նաև սահմանադրության մեջ մեկ մարդու զբաղեցրած պաշտոնի փոխարեն կոլեգիայի ձևավորման ուղղությամբ հնարավոր փոփոխությունների մասին: Սակայն իրավիճակը դեռ չի հասունացել նման ծայրահեղ փոփոխության համար: Դրան պետք է հաջորդի Փորձագետների խորհրդի 88 անդամների նախապատրաստական քննարկումը:

– Որտե՞ղ է, Ձեր կարծիքով, առաջանում ճեղքվածքը՝ բարեփոխիչների և պահպանողականների՞ միջև, թե՞ թեոկրատական իշխանության և հասարակության միջև, որը փոփոխություններ է ուզում և ժամանակակից մոտեցումներ:

– Իրանում, ինչպես ողջ մահմեդական աշխարհում, քաղաքականությունը ամուր կապերով կապված է կրոնի հետ: Թեպետ գնալով կրոնական ազդեցությունը կրճատվում է, սակայն դեռևս վաղ է խոսել աշխարհիկ հասարակության մասին: Բնակչության ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական շերտերում ճեղքվածքը հիմնականում առաջացել է պահպանողականների և բարեփոխիչների միջև: Բացի դրանից, կան նաև ուլտրապահպանողականներ, որոնց հակադրվում են չափավորականները և  զգույշ բարեփոխիչները, որոնք չեն ձգտում շատ հեռու գնալ:

– Ինչպե՞ս կփոխվեն ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները ընտրություններից հետո: Արդյո՞ք դրանք բարելավվում են:

– Երկու կողմից էլ պահպանվում է ամուր անվստահությունը: Անցյալից չես փախչի: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն հանդես է գալիս Իրանին բոլորովին հակադիր դիրքից: Վաշինգտոնը դեռ մեղադրում է Թեհրանին «Հըզբոլլահին» աջակցելու մեջ: Իսրայելի հարցով երկու երկրների քաղաքականությունները նույնպես արմատապես տարբերվում են: Չնայած 2015թ. հուլիսի 14-ին միջուկային ծրագրի շուրջ կայացած համաձայնությունից հետո Իրանի արտգործնախարար Զարիֆի բաց դիրքորոշմանը՝ դիվանագիտական մերձեցման հնարավորությունները շատ քիչ են, հատկապես Սիրիայի և Եմենի հարցով երկխոսությունների տեքով: Դեսպանատան բացման վերաբերյալ նույնպես չի կարող խոսք լինել, քանի դեռ գերագույն ղեկավարը խոսում է այն մասին, որ անթույլատրելի է իրենց արժեքներին հակառակ գաղափարների մուտքը Իրան: Առևտրային ներկայացուցչությունը կարող էր առաջին քայլը լինել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրվածություն են դրսևորում իրանական շուկայի հանդեպ: Չի կարելի մոռանալ նաև ԱՄՆ Կոնգրեսի մասին, որը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել նախագահ Օբամայի կողմից չեղարկված պատժամիջոցները:

 

Պատրաստեց՝ Նելլի Հայրապետյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում