Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սարգյսան-Ալիև առաջիկա հանդիպումից առաջ սահմանին լարվածությունը կվերսկսվի

Հայաստանը դիրքերը Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպմանը ավելի ուժեղ են լինելու, թեև լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում չի սպասվում: Ավելին, Ադրբեջանը հանդիպումից մի քանի օր առաջ կրկին կարող է ռազմական սադրանքներ իրականացնել շփման գծում:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպիսի կանխատեսում արեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ խոսելով մարտի 31-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հնարավոր հանդիպման մասին:

Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը չափազանց վտանգավոր է Իլհամ Ալիևի համար, համոզված է Մինասյանը, որովհետև այդ դեպքում հասարակ գեներալները հսկայական իշխանություն կարող են ստանալ, ինչն այնքան էլ ցանկալի չի իր համար. «Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը չի մոռացել, թե ինչ ճանապարհով է իր հայրը եկել իշխանության՝ հենվելով ռազմաճակատում ազդեցություն ունեցող հրամանատարների վրա»:

Փորձագետը մեկնաբանեց նաև վերջին ուշագրավ զարգացումները ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններում: ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հարցերը համակարգող Դմիտրի Ռոգոզինը մարտի 3-ին անսպասելի այցով մեկնել էր Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և պարզելու, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի կատարում իր պարտավորությունները՝ նախատեսված Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերով, և չի վճարում մատակարարվող զենքի համար: Տարբեր գնահատականներով՝ Ռուսաստանը Ադրբեջանին պիտի մատակարարի մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք սպառազինություն: Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մանրամասներին քաջածանոթ ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, ռուսական «Կոմերսանտ» թերթին ասել է, թե Ադրբեջանը պարզապես գումար չունի, որ վճարի:

– Պարոն Մինասյան, Ադրբեջանի ֆինանսատնտեսական վիճակն իսկապե՞ս այդքան վատ է, որ չեն կարողանում վճարել գնված զենքի համար: Սա ինչպե՞ս է ազդելու սպառազինությունների մրցավազքում Ադրբեջանի հնարավորությունների վրա:

– Իսկապես վերջին 2-3 ամսվա ընթացքում դա ակնհայտ դարձավ նաև հանրության համար՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում, բայց մասնագետների համար նորություն չէր, որովհետև վերջին 1 տարվա ընթացքում Ադրբեջանը բավական լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ադրբեջանը անցած տարվա ընթացքում մոտ 10 միլիարդ դոլար էր ծախսել իր մանաթը պահելու համար, բայց դա էլ օգուտ չտվեց, և մյուս կողմից՝ պարզվում է, որ նավթային ֆոնդի այն միջոցները (խոսում էին մոտ 34 միլիարդի մասին) ոչ թե ուղղակի ֆինանսական միջոցներ են, այլ ակտիվներ, որոնցից ոչ բոլորն է հնարավոր կարճ ժամկետում վերածել գումարի, առավել ևս որ Ադրբեջանը նաև ստիպված է պահել մանաթի կուրսը, որպեսզի հետագա սոցիալ-տնտեսական ընդվզումներ չլինեն: Ելնելով դրանից՝ Ադրբեջանը էականորեն կրճատել է թե՛ իր ռազմական ծախսերը, թե՛ նաև պարզվում է, որ ի վիճակի չի վճարել Ռուսաստանից ստացած զինատեսակների համար:

Ադրբեջանը տարբեր տվյալներով՝ մոտ 4 միլիարդի հասնող պայմանագրեր էր կնքել նախորդ տարիներին Ռուսաստանի հետ: Այդ սպառազինությունների մի մասը արդեն մատակարարվել է, բայց մյուս մասը դեռ չի մատակարարվել, որովհետև Ադրբեջանը, փաստորեն, ի վիճակի չէ վճարել այդ գումարը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Ռուսաստանը, ունենալով մոտավորապես նույն խնդիրները, ևս ունի այդ գումարի կարիքը: Դրանով է պայմանավորված Ռոգոզինի անսպասելի գիշերային այցը Բաքու իր գործընկերների հետ: Ռոգոզինի և Իլհամ Ալիևի հանդիպումն արդեն իսկ կայացել է: Որքան հասկացա՝ նրանք համաձայնության եկել են, ինչը կանխատեսելի էր: Ռուսաստանը տարբեր լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա: Պիտի նայենք, թե ինչ հետագա զարգացումներ տեղի կունենան: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի համար բավական դժվար կլինի շարունակել սպառազինությունների մրցավազքը Հայաստանի հետ նույն տեմպերով և նույն քանակով:

Վերջերս ռուսական կողմը հրապարակել է նաև վարկային համաձայնագրով Հայաստանին մատակարարվող սպառազինությունների ցանկը, որի իրագործման դեպքում փաստացի կարելի է որակական առումով վերականգնել ռազմական բալանսը: Ստացվում է՝ Ադրբեջանը, բավական լուրջ ծախսեր անելով, այս 10 տարվա ընթացքում որևէ կերպ չի կարողացել փոխել այդ բալանսը: Հասկանալի է, որ այս նոր պայմաններում բավական դժվար կլինի Ադրբեջանի ղեկավարի համար պահպանել սպառազինությունների մրցավազքի նույն տեմպը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ նա լուրջ խնդիրներ ունի, և այդ խնդիրները ավելի կխորանան հասարակական, տնտեսական և ներքաղաքական դաշտում:

– Հայկական մամուլը մոտ երկու շաբաթ փորձում էր հասկանալ՝ ինչո՞ւ Ռուսաստանը հրապարակեց զինատեսակների ցանկը: Փաստորեն, սա ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերությունների հե՞տ էր կապված:

– Միգուցե, բայց ես չեմ կարծում, որ դա գլխավոր պատճառն է: Ըստ իս՝ Ադրբեջանն ընդհանուր առմամբ պիտի տեղյակ լիներ սպառազինության ծավալների մասին: Գուցե որոշ սպառազինությունների առումով զարմացած էր, բայց ընդհանրապես չեմ կարծում, որ դա մեծ անակնկալ էր Ադրբեջանի համար: Գուցե հրապարակումը կապված էր ավելի լայն համատեքստի, ասենք՝ ռուս-թուրքական հարաբերությունների հետ, թեև ես ունեմ մի այլ, տեխնիկական բացատրություն: Հայաստանին տրված վարկն ունի հատուկ, արտոնյալ պայմաններ, և Հայաստանը առաջին անգամ զենք է գնում ներռուսաստանյան գներով անմիջապես գործարանից: Ցանկի հրապարակումը կարող է բացատրվել այս հանգամանքով, որովհետև նախորդ տարիների ընթացքում Հայաստանը գլխավորապես օգտագործված զենք-զինամթերք էր ստանում Ռուսաստանի ԶՈւ պահեստներից:

– Ադրբեջանի ռազմական հռետորաբանության և ռազմական ակտիվության տեսանելի նվազումը միայն տնտեսակա՞ն խնդիրների հետ է կապված, թե՞ կան նաև այլ գործոններ, որոնք ազդել են: Հաշվի առնելով սա՝ ի՞նչ կանխատեսում կարող ենք անել մոտ ժամանակների համար:

– Նվազումը, որ մենք տեսնում ենք, ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ գործոնների հետևանք էր՝ նույն կերպ, ինչպես նախորդ էսկալացիան: Բնականաբար, առաջին հերթին՝ սա բացատրվում է ներքին խնդիրներով, բայց կա նաև տարածաշրջանային համատեքստ՝ ռուս-թուրքական լարվածությունը, որտեղ Ադրբեջանը փորձում է հնարավորինս խուսափել կողմնորոշում հայտնելուց: Եվ քանի որ սպառազինությունների մրցավազքը լրջորեն չի փոխել ռազմական բալանսը, ավելին՝ ռազմական բալանսը որոշ չափով վերականգնվում է, դա նաև արժեզրկում է Ադրբեջանի այդ փորձերը: Միևնույն ժամանակ, ես, ցավոք, չեմ կանխատեսում, որ կունենանք լիովին խաղաղ իրավիճակ սահմաններում, որովհետև Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, գործողությունները և նույն այդ տնտեսական խնդիրները ստիպում են Իլհամ Ալիևին ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ լարվածության՝ պարզապես ցույց տալով թե՛ հասարակությանը, թե՛ հայկական կողմին, որ այդ խնդիրը կա՝ որպես ռեսուրս:

Մենք, իհարկե, չենք կարող լիովին բացառել լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և չենք կարող բացառել լարվածության պերմանենտ պահպանումը շփման գծում: Կա տեսակետ, թե այսպես ասած՝ խեղճ, աղքատ Ադրբեջանը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նավթագազային եկամուտներ ունեցող Ադրբեջանը: Բայց 90-ականների Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ առաջին՝ Ադրբեջանում թե՛ զինված ուժերը, թե՛ հասարակությունը չափազանց դժգոհ են սոցիալ-տնտեսական վիճակից, և լավագույն ժամանակը չէ ռազմական գործողությունները վերսկսելու համար: Երկրորդ՝ ռազմական գործողությունները վերսկսելը իրականում պիտի նպատակ ունենա ամրապնդել ռեժիմի կայունությունը, բայց Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է՝ հենց այն պահին, երբ ինքը գնա լայնամասշտաբ պատերազմի, թե՛ իր պաշտպանության նախարարը, թե՛ ուժային այլ կառույցների ղեկավարները, սովորական գեներալները կամ շփման գծի հրամանատարները աննախադեպ ուժ և հնարավորություններ կստանան: Չմոռանանք, որ Իլհամ Ալիևը, երևի կանխատեսելով լարվածությունը, մի քանի ամիս առաջ կազմալուծել էր իր գլխավոր հենասյուներից մեկը՝ ազգային անվտանգության նախարարությունը: Հետևաբար, նա չի գնա մի քայլի, որը ոչ թե կամրապնդի իր դիրքերը երկրում, այլ կախվածության մեջ կդնի իրեն և իր վերնախավին ուժային կառույցներից և գեներալներից: Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը չի մոռացել, թե ինչ ճանապարհով է իր հայրը եկել իշխանության՝ հենվելով ռազմաճակատում ազդեցություն ունեցող հրամանատարների, այդ թվում՝ Սուրետ Հուսեյնովի աջակցության վրա: Այդ իրավիճակը կարող է կրկնվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռազմական գործողությունները կընթանան նույն ձևով, ինչ 1990-ական թթ. սկզբին, և այդ դեպքում Ալիևի իշխանության տապալումը ավելի քան հավանական կլինի:

– Ի՞նչ պայմաններով կողմերը կգնան հաջորդ հանդիպման՝ նկատի ունենալով այս ամենը՝ Հայաստանի զինված ուժերի սպառազինումը, Ադրբեջանի խնդիրները, տարածաշրջանային զարգացումները ավելի լայն իմաստով: Հնարավո՞ր է, որ այդ հանդիպումը լինի Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում: Կարելի՞ է ասել, որ Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ավելի ուժեղ են լինելու:

– Կարծում եմ, որ ավելի ուժեղ են լինելու՝ ոչ միայն ելնելով դրանից: Գիտեք, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հարաբերությունները բավական լարված են: Բնականաբար, եթե նախագահ Օբամայի հետ հանդիպում լինի (կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենալու) ԱՄՆ նախագահը կխոսի Իլհամ Ալիևի հետ նաև Ադրբեջանում ակտիվիստների հետապնդումների, բռնաճնշումների մասին: Եվ բոլոր այդ խնդիրները կարող են անդրադառնալ բանակցային ձևաչափի վրա: Ցավոք սրտի, ելնելով նաև այլ հանգամանքներից՝ չեմ կարծում, որ մենք ունենանք ինչ-որ լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում: Ադրբեջանը նախորդ տասնամյակում այնքան հայտարարություններ և իրարամերժ քայլեր է արել, որ դժվար թե Իլհամ Ալիևը կարողանա հեշտությամբ հրաժարվել իր նախորդ հռետորաբանությունից և քայլերից:

– Իսկ լարվածության նվազեցման և հետաքննությունների մեխանիզմի ներդրման տեսանկյունից առաջընթաց չե՞ք սպասում:

– Ավելին՝ կարող ենք նույնիսկ սպասել, որ հանդիպումից մի քանի օր առաջ լարվածությունը կվերսկսվի, որովհետև Ադրբեջանը յուրաքանչյուր նմանատիպ միջոցառման ժամանակ մշտապես անում է նման քայլեր, վերջին ժամանակներում նաև որակապես ավելացնելով վտանգը՝ կիրառելով հրետանի, տանկեր և այլն: Նման ինչ-որ բան կարող է լինել նաև այժմ՝ բացառապես արտաքին լսարանի ուշադրությունը հրավիրելու նպատակով:

Մյուս կողմից՝ բոլորին հասկանալի է, որ միայն Ադրբեջանն է դեմ թե՛ Մինսկի խմբի համանախագահների և թե՛ համանախագահ երկրների ղեկավարների առաջարկներին՝ կապված շփման գծում լարվածության նվազեցման հետ, որոնց մասին նշեցիք: Ադրբեջանը կհամաձայնվի հետաքննությունների մեխանիզմի ընդունմանը միայն այն դեպքում, եթե լինի բավական կոշտ ու երկարաժամկետ գործունեություն Մինսկի խմբի կողմից: Մինչ այս պահը մենք դա չենք տեսել: Ադրբեջանը կարող է ավելի խոցելի լինել արտաքին ճնշմանը, եթե բարդանա սոցիալ-տնտեսական վիճակը, և էներգետիկ գործոնն այն դերը չխաղա Ադրբեջանում, ինչ նախորդ տարիներին, իսկ այսօր այդպես էլ կա: Իսկ դա ուշ թե շուտ կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել այն առաջարկները, որոնց մասին խոսել են և՛ հայկական կողմը, և՛ համանախագահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում