Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր կազմում տեսնել «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին՝ գրում է բրիտանական «Daily Mail»-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների համար «մանկունյանցիներ»-ը պատրաստ են 70 միլիոն ֆունտ հատկացնել:
Թիմի ղեկավարությունը վստահ է, որ նման առաջարկից հետո Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված մյուս ակումբները կպասիվանան այս հարցում:








































