Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը շաբաթ օրը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այսօր ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից RIA Novosti-ն հայտնել են, որ նրա վիճակը ծանր է:
«…Վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել են տեղեկատվական կենտրոնում:








































