Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ցանկանում է վաճառել Իսկոյի տրանսֆերը 40 մլն եվրոյի դիմաց:
«Ծեր սենյորա»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրինին անձամբ հետաքրքրված է Իսկոյի տրանսֆերով:
Նշվում է, որ Իսկոն հետաքրքրել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ին, «Արսենալ»-ին և «Չելսի»-ին:










































