Falcon 9 հրթիռ-կրիչը մեկնարկել է 5-րդ փորձը հաղորդակցական SES-9 արբանյակի հետ: Արձակումը հեռարձակվել է SpaceX ընկերության կայքում:
Արձակումն իրականացվել է մարտի 4-ին, տեղի ժամանակով ժամը 18:35-ին: Նշվում է, սակայն, որ հերթական անգամ չի հաջողվել իրականացնել Ատլանտյան օվկիանոսի ծովային հարթակ հրթիռի ցածր աստիճանի կառավարվող վայրէջք:
«Հրթիռը կոշտ վայրէջք է կատարել հարթակի վրա: Չեմ կարծում, որ այն կաշխատի: Սակայն հաջորդ արձակումը լավ շանսեր ունի»,- Twitter-ի իր էջում գրել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը:










































