Թուրքիան և Հունաստանը պետք է խուսափեն հայտարարություններից, որոնք կարող են սրել նրանց երկկողմ հարաբերությունները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Աթենքում Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոցիասի հետ բանակցություններից հետո:
«Մենք կարծում ենք, որ երկու կողմերը պետք է խուսափեն որևէ հայտարարությունից և գործողությունից, որը կսրի մթնոլորտը Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում»,- նշել է նախարարը և հավելել, որ Անկարայի և Աթենքի հարաբերություններում կան հարցեր, «որոնք անհրաժեշտ է լուծել»:








































