Ինչ մասնագիտությամբ չպետք է աշխատել ճարպակալումից և սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար: Այս մասին հայտնում է 4mama.com.ua-ն:
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի անդամ գիտնականները հետազոտել են 45 տարեկանից մեծ 5 566 մարդկանց: Փորձի մասնակիցները նախկինում սրտի հետ կապված գանգատներ չեն ունեցել:
Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են մասնագիտությունները, որոնք ամենից վատն են ազդում մարդու քաշի և սրտի աշխատանքի վրա:
Ցուցակում վերջինը մենեջերներն են, բժիշկները, իրավաբանները, բիզնեսմենները, հաշվապահները: Այդ մասնագիտությունները ենթադրում են շատ նյարդային աշխատանք, և մարդիկ այդպիսի պաշտոններում ավելի հաճախ են ենթակա սթրեսի: Բացասական հույզերը հաղթահարելու համար նրանք ավելի հաճախ են ուտում յուղոտ ու անառողջ սնունդ:
Բայց տվյալները նաև ցույց են տվել, որ այդպիսի մարդիկ չեն մոռանում սպորտով զբաղվել, ակտիվ կենսակերպ են վարում, նրանց միայն քիչ մասն է ծխում:
Ցուցակում ավելի բարձր են խոհարարներն ու հանրային սննդի ոլորտի այլ աշխատողներ: Այդպիսի մարդկանց 75%-ը չի կարողանում դիմադրել գայթակղությանը և չափից շատ է ուտում: Սրտանոթային և թոքերի հիվանդություններ ամենից հաճախ դիտվում են բեռնակիրների շրջանում: Ոստիկանների և հրշեջների 75%-ը խոլեստերինի բարձր մակարդակ ունի, իսկ 33%-ը՝ բարձր ճնշում:
Առևտրականները հայտնվել են ամենավնասակար մասնագիտությունների ցուցակի առաջին տեղում: Սթրեսը, վատ սնվելն ու խոլեստերինի բարձր մակարդակը հատուկ են վաճառողներին:
Բժիշկները վնասակար մասնագիտություն ունեցող մարդկանց խորհուրդ են տվել ակտիվ կենսակերպ վարել, հաճախ աստիճաններով բարձրանալ, ոչ թե վերելակով, հետևել սննդակարգին, աշխատել առողջ սնունդ ուտել:










































