Ամերիկացի միլիարդատեր և ներդրող, համաշխարհային բորսաներում ամենաակտիվ խաղացողներից մեկը` Ջորջ Սորոսը, մասնագետների համար անսպասելիորեն սկսել է վաճառել իր ոսկու և արծաթի պաշարները, չնայած աշխարհում թանկարժեք այդ մետաղների գինը գնալով աճում է:
Այս մասին հաղորդում է The Business Insider պարբերականը:
Վերջերս հրապարակված գնահատականներում նշվում է, որ ոսկու գինն առաջիկա տարիներին կարող է հասնել մեկ ունցիայի դիմաց 4 հազար դոլարի: Այս պահին ոսկու գինը հասել է հերթական ռեկորդային նիշին` կազմելով 1510-1512 դոլարի ունցիայի դիմաց, ինչը պայմանավորված է էժան դոլարով և նավթի գների աճով:
Վերլուծաբանները նշում են, որ Սորոսի գործողությունները հաճախ ուղղված են որոշակի խուճապ առաջացնելուն, որի ժամանակ միլիարդատերը երբեմն լուրջ եկամուտներ է ապահովում: Միայն նման մարտավարությամբ կարելի է բացատրել թանկացող ոսկու վաճառքը նրա կողմից: