Ամերիկացի դատաբժշկական փորձագետները հայտնել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը, հայտնում է People-ը: Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է ջրահեղձման և ընդունած պրեպարատների հետևանքներից:
Դատաբժշկական փորձագետների հայտարարությունը հրապարակվել է Բրաունի ծննդյան օրը: Մարտի 4-ին նա կդառնար 23 տարեկան:
Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին, 22 տարեկանում:









































