ԱՄՆ Նյու Յորք նահանգում թռչունների ծերտը հանգեցրել է միջուկային ռեակտորի աշխատանքի մասնակի կանգի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով էլեկտրակայանի օպերատոր Entergy ընկերության զեկույցին:
Հաղորդվում է, որ ծերտն ընկել է էլեկտրափոխանցման գծի հենասյուներից մեկի հաղորդալարերի վրա, դրանց միջև էլեկտրական աղեղ է անցել, ինչը հանգեցրել է կարճ միացման: Ռեակտորը 2015թ. դեկտեմբերին 3 օրով շարքից դուրս է եկել:
Ընկերության ղեկավարությունը նշում է, որ տեղի բնակիչների առողջությանն ու անվտանգությանը սպառնալիք չի եղել, ռադիացիայի արտահոսք ևս չի արձանագրվել:











































