«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն հետաքրքրված են «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
23-ամյա արգենտինացու ծառայություններով անձամբ հետաքրքրված են նշված ակումբների հնարավոր ապագա գլխավոր մարզիչները՝ Ժոզե Մոուրինյոն և Անտոնիո Կոնտեն:
Ենթադրվում է, որ Իկարդին կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել առաջիկա ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել «Ինտեր»-ի կազմում, 11 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:






































