Բելգիայի ընդդիմությունը չի աջակցի Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից անցկացվող ռազմաօդային գործողությանը Բելգիայի մասնակցությանը։
«Բելգիայի հնարավոր մասնակցությունը կարող է լինել միայն ՄԱԿ-ի հստակ մանդատի առկայության դեպքում։ Ներկայումս մեզ համար խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ Բելգիան կարող է դրական պատասխանել ԱՄՆ-ի այդ հայցին»,- ասվում է Սոցիալիստական կուսակցության հայտարարությունում, որն ազդեցությամբ երկրորդն է երկրում։
Soir պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը պաշտոնապես խնդրել է Բելգիայից մասնակցել Սիրիայում ընթացող ռազմաօդային գործողությանը։







































