Էստոնիայում մարտի 2-5-ն ընթացող Դևիսի գավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումն անցկացրել է Մակեդոնիայի հավաքականի հետ:
Առաջին խաղում հայ թենիսիստները պարտվել են 0:3 հաշվով: Այսօր՝ մարտի 3-ին Հայաստանի հավաքականը խաղալու է Իռլանդիայի, մարտի 4-ին՝ Ալբանիայի հավաքականների դեմ:
Հայաստանի հավաքականը մրցում է եվրոպական գոտու 3-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս ևս 14 երկրների հավաքականներ: Այս հավաքականներից միայն 2-ն իրավունք կստանան 2017թ. հանդես գալու եվրո-աֆրիկյան գոտու 2-րդ խմբում:
Հայաստանի հավաքականի կազմում են Միքայել Ավետիսյանը (20 տարեկան), Սեդրակ Խաչատրյանը (24 տարեկան), Միքայել Խաչատրյանը (19 տարեկան) Հենրիկ Նիկողոսյանը (28 տարեկան): Հավաքականի մարզիչն է Վահե Ավետիսյանը: