Մարտի 3-ին 77 տարեկանում Մոսկվայի Առաջին քաղաքային հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նատալյա Կրաչկովսկայան՝ հայտնում է kommersant.ru-ն: Փետրվարի 28-ին նա հոսպիտալացվել է և վերակենդանացման բաժանմունքում եղել ծայրահեղ ծանր վիճակում:
Կրաչկովսկայայի մահվան լուրը հաստատել է դերասանուհու բարեկամուհին, ինչպես նաև առողջապահության մոսկովյան դեպարտամենտը:
Դերասանուհուն կիրակի վաղ առավոտյան հոսպիտալացրել են սրտամկանի ինֆարկտի կասկածանքով: Դերասանուհու համար բժիշկ են կանչել, երբ նա ցավ է զգացել կրծքավանդակում: Մարտի 2-ին նրա վիճակը կտրուկ վատացել է, դերասանուհուն արհեստական շնչառության սարք են միացրել:
Նատալյա Կրաչկովսկայան ծնվել է 1938թ. նոյեմբերի 24-ին՝ Մոսկվայում: Նա նկարահանվել է մոտ 100 ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներից են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ»:




















































