Հարավային Կորեայի ընդդիմությունն օրինագծի քննարկման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամբիոնից ելույթ ունենալով 192 ժամ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դեմոկրատական Տոբուրո կուսակցության ներկայացուցիչները, միտումնավոր ձգձգելով ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի ընդունումը, որը նրանց կարծիքով՝ սահմանափակում է քաղաքացիների ազատությունն ու հատուկ ծառայություններին տալիս գաղտնի նամակագրության խաթարման լիազորություն, միմյանց փոխարինել են ամբիոնում՝ յուրաքանչյուրը մի քանի ժամ ելույթ ունենալով։
Նրանցից մի քանիսը՝ չիմանալով ինչ խոսել, երգել են, իսկ պատգամավորներից մեկը նույնիսկ գլուխներ է կարդացել Ջորջ Օրուելի «1984» վեպից։
Քննարկման ձգձգման նախկին համաշխարհային ռեկորդը սահմանվել էր կանադացի խորհրդարանականների կողմից 2011 թվականին։ Այդ ժամանակ նրանք օրինագծի ընդունումը ձգձգել էին 57 ժամով։









































