Այսօր Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպանություն գործած մարդը ֆրանսիացի գրող Դոմինիկ Վեններն է: Այս մասին հաղորդել է BFM-TV տեղեկատվական հեռուստաալիքը: Ականատեսների խոսքերով՝ նա կյանքին վերջ է տվել հենց խորանի առջև՝ ատրճանակի կրակոցով: Այդ պահին տաճարում գտնվող զբոսաշրջիկները և հավատացյալներն անհապաղ տարհանվել են:
Ինքնասպանության դրդապատճառները դեռևս անհայտ են: Հայտնի է, սակայն, որ նա իր մոտ մի քանի նամակ է ունեցել, որոնցում կարող են լինել այս հարցի պատասխանները: Նամակներն այժմ փորձաքննության են ուղարկվել:
Դոմինիկ Վենները ծնվել է 1935 թ. ապրիլի 16-ին՝ Փարիզում: